ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.03.2014 | 23:31

Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից, զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։ Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։


Եսայի 29.13-14

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ